Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ համերգներ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է երկու համերգ՝ մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:
Օրը հինգշաբթի է, ուրեմն երեկոյան Մելիք-Ադամյան փողոցից սպասվում է առաջիկա շաբաթվա քաղաքական ու մերձքաղաքական քննարկումների թեմայի հերթական չափաբաժինը՝ ով ինչ ասաց ՀՀԿ ԳՄ նիստում, ով ինչպես լռեց, ով ում ինչ կոչ արեց, ու՝ ըտենց:
Նյու Յորքում մարտի 10-ին հայտարարվել է «100 կյանք» նախագծի մեկնարկը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել այն անձանց ու կազմակերպություններին, որ հերոսաբար փրկել են հայերի կյանքը հարյուր տարի առաջ կատարված Ցեղասպանության ժամանակ։
Երբ լուրեր տարածվեցին, որ ՈՒելսի արքայազն Չառլզը ներկա է լինելու Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը Թուրքիայի կառավարությունը որոշել է նշել ապրիլի 24-ին, Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակով դիմել է արքայազնին, հաղորդում է «Asbarez»-ը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության՝ շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում խոսել է Արցախում սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին:
ԱՄՆ-ի Յուտա նահանգը ցնցել է ջրասույզ եղած ավտոմեքենայում 14 ժամ փոքրիկ աղջնակի ողջ մնալու լուրը: Երբ դուրս են բերել ավտոմեքենայից, մեկուկես տարեկան Լիլին անգիտակից է եղել:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...